ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա
Ատամի նոր մածուկ` կարիեսի դեմ
Մեծ Բրիտանիայում գիտնականները մշակել են ատամի նոր մածուկ, որն ունակ է վերահանքայնացնել ատամի էմալը, կանխել կարիեսի զարգացումն ու ատամների զգայունությունը, քանի դեռ քնած եք: Ատամի մածուկի ստեղծողները վստահեցնում են, որ այն, իրոք, արդյունավետ է: Նորույթը մշակել են Լոնդոնի համալսարանի մի խումբ գիտնականներ՝ Ռոբերտ Հիլլի ղեկավարությամբ:
Գիտնականները ստեղծել են բարդ կառուցվածքով նանոմասնիկներ, որոնք պարունակում են ֆարնեզոլ հակաբակտերիալ դեղը: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս դեղը հասցնել անմիջապես ատամի էմալի ամենախոցելի գոտիներ:
Նոր մածուկը, որը կարող է վաճառքում հայտնվել արդեն այս տարեվերջին, պարունակում է կալցիումի, ֆտորի ու ֆոսֆատի իոններ, որոնք աստիճանաբար արտազատվելով՝ ատամները մաքրելուց հետո 8-12 ժամվա ընթացքում ստեղծում են ֆտորապատիտ, որն ամրացնում է ատամի էմալն ու պաշտպանում այն քայքայումից: Մածուկը ստեղծողները վստահեցնում են, որ նման մածուկն ավելի արդյունավետ է, քան ավանդական միջոցների մեծամասնությունը, որոնք պարունակում են լուծվող ֆտորիդներ, քանի որ վերջինների օգուտը պահպանվում է ատամները մաքրելուց հետո միայն երկու ժամվա ընթացքում:
Մշակողները կարծում են, որ այդ նույն բաղադրիչները կարող են ընդգրկվել նաեւ պրոֆեսիոնալ ատամնաբուժական միջոցների կազմի մեջ, որոնք օգտագործվում են ատամները սպիտակացնելու կամ փայլացնելու համար: Մոտ ժամանակներս ծրագրում են ստեղծել առանց ֆտորի ատամի մածուկ, որը նույնատեսակ հատկություններ կունենա:
15.04.2016 Կարդացեք նաև
University of the Basque Country-ի (Իսպանիա) գիտնականները զբաղված են իմպլանտների համար նոր ծածկույթների մշակմամբ, որոնք կպայքարեն բակտերիալ վարակների դեմ (որոնք կարող են իմպլանտների անջատման հանգեցնել)...
30.12.2016
Իմաստնության ատամների հեռացումը բավականին տարածված պրակտիկա է, սակայն ապացույց չկա, թե այդ միջամտությունն առանց ցուցումների որքանով է արդարացի: Նեյմեգենի համալսարանի...
28.09.2016
Գիտնականները պարզել են, որ ուտելուց հետո առանց շաքարի մաստակ ծամելը կարող է քայքայել ատամները: Այդ մասին հոդվածը հրապարակված է British Dental Journal պարբերականում...
07.09.2016
Acta Odontologia Scandinavica ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ ատամների բուժման ընթացքում հատուկ ակնոցով մուլտֆիլմերի դիտումը երեխաներին օգնում է հաղթահարել անհանգստությունն ու ցավը...
15.08.2016
Ժամանակակից ատամնաբուժության թանկարժեքության պատճառով կարիեսը դարձել է հիվանդների գլխավոր գլխացավանքը: Սակայն ԱՄՆ-ի գիտնականները գտել են լուծումը...
15.08.2016
Գիտնականները որոշել են պարզել շնաձկների ատամներ աճեցնելու գենետիկական ընդունակությունները, որպեսզի ապագայում այն կիրառեն մարդկանց վրա, հայտնում է BBC-ն: Շնաձկների ատամները ամբողջ կյանքի ընթացքում վերականգնվում են...
12.08.2016
Գիտնականները պարզել են, որ իրականում ֆտոր պարունակող ատամի մածուկները քիչ արդյունավետ են: Բանն այն է, որ պաշտպանական շերտը, որը գոյացնում են ֆտորային միացությունները էմալի վրա...
25.07.2016
ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղերի որակի վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration) հավանություն է տվել քթի նոր ցողացրի օգտագործմանը, որը հնարավոր է օգտագործել տեղային անզգայացման համար...
17.07.2016
Հարվարդի եւ Նոթինգեմի համալսարանների գիտնականներն ատամների լիցքի նոր նյութ են մշակել, որը ոչ միայն լցնում է փտած խոռոչը, այլեւ ատամի բջիջների կիսում եւ դենտինի վերականգնում է է խթանում...
08.07.2016
Philips ընկերությունը ներկայացրել է Sonicare FlexCare Platinum Connected ատամի խոզանակը, որն ունի սենսոր և Bluetooth մոդուլով միանում է սմարթֆոնին: Սարքը կարող է ատամնաբույժին հաշվետվություն ուղարկել...
10.06.2016
Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կապված է 2 տիպի մանրէների հետ, որոնք նաև առաջացնում են լնդերի հիվանդություն...
22.04.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYsiLiRG' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ